10/03/2009 09:52
Բարաք Օբամայի տատիկը մարտահրավեր է նետել ցեցե ճանճին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կենիական տատիկը մտադիր է իր հեղինակությունն օգտագործել` ցեցե ճանճի դեմ պայքարում: 87-ամյա Սարա Օբաման, ըստ Վեստի.ռու-ի, հատուկ սարքավորում և քիմիկատներ է ստացել, որը բավական է 3 հազար խոշոր եղջերավորի մշակման համար:
Նշենք, որ ցեցե ճանճից անկում են ապրում հենց խոշոր եղջերավորները, իսկ մարդիկ հիվանդանում են «քնելու հիվանությամբ»` տրիպանոսոմոզով:
Աֆրիկական միության ներկայացուցիչը հայտնել է, որ Օբամայի տատիկը «բարձր է գնահատել իրեն մատուցված նվերը և երդում է տվել, որ իր շրջանում կդառնա ցեցե ճանճի դեմ պայքարի բարի կամքի դեսպանը»: