10/03/2009 12:36
Պարտվեց միայն Արման Փաշիկյանը
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում, որն ընթանում է Չեռնոգորիայում, կայացել են հերթական` 4-րդ տուրի պարտիաները: Վլադիմիր Հակոբյանն ու Արտաշես Մինասյանը ոչ-ոքի արդյունքով ավարտեցին համապատասխանաբար Սաֆարլիի ու Նիսիպյանուի հետ իրենց պարտիաները: Սաֆարլին, ի դեպ, ներկայացնում է Ադրբեջանը:
Տիգրան Պետրոսյանը հաշվետու տուրում առավելության հասավ Ցեբալոյի նկատմամբ, իսկ Տիգրան Քոթանջյանը պարտության մատնեց Տալլային: Տասապոլուսի հետ իր պարտիան հաղթանակով ավարտեց Արթուր Չիբուխչյանը: Զավեն Անդրեասյանը սևերով խաղաղ դաշն կնքեց Մարինկովիչի հետ, իսկ Արման Փաշիկյանը զիջեց Նիժնյուկին:
4-րդ տուրից հետո առավելագույն միավոր ունեն ընդամենը երկու մասնակիցներ` ռուսաստանցի Ինարկիևն ու գերմանացի Մայերը: Իսկ մեր շախմատիստների թվում առաջատարներն են Տիգրան Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը, ովքեր իրենց ակտիվում 3 միավոր ունեն: