10/03/2009 17:43
Կարո Մուրատին ստիպել են պայմանավորվել
EBU կազմակերպությունը գերմիջին քաշային կարգում ղազախ բռնցքամարտիկ Դմիտրի Սարտիսոնին տվել է Եվրոպայի չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդի կարգավիճակ: Նույն քաշային կարգում գործող չեմպիոն, մեր հայրենակից Կարո Մուրատը պարտավոր է Սարտիսոնի հետ մենամարտի մասին պայմանավորվել մինչև մայիսի 28-ը: Հակառակ դեպքում մարտի կազմակերպման ու անցկացման համար մրցույթ կհայտարարվի: Այս մասին տեղեկացնում է Eastsideboxing.com-ը: