11/03/2009 10:27
Դատավորները պայքարում են իրենց վարկաբեկելու դեմ
Իսրայելի դատավորները դիմել են երկրի ղեկավարությանը և դատախազությանը` Ինտերնետում պարբերաբար հայտվող և դատավորներին վարկաբեկող նյութերի դեմ միջոցներ ձեռնարկելու պահանջով:
Ինչպես հայտնում է Պրավո.ռու-ն, հատկապես դատավորները վրդովված են այն փաստի կապակցությամբ, որ Ինտերնետում տեղադրված դատավորներին վարկաբեկող նյութերը երկար ժամանակ են հասանելի մնում ընթերցողներին:
Իսրայելի դատարանների Վարչության ղեկավար Մոշե Գալն արդեն դիմել է Google ընկերության ներկայացուցչություն` իսրայելական դատավորներին վարկաբեկող նյութերին ուշադրություն դարձնելու պահանջով: