11/03/2009 10:15
Ցերեկային քունը կարող է շաքարախտ առաջացնել
Մեծ Բրիտանիայի և Չինաստանի գիտնականները հայտնաբերել են, որ ճաշից հետո քնելու սովորություն ունեցող մարդկանց մոտ մեծ է 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկայնությունը: Այս մասին հայտնում է Բի Բի Սի-ն:
Ըստ ուսումնասիրությունների, հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ ցածր ֆիզիկական ակտիվությունը այն մարդկանց մոտ, որոնք սովորաբար սիեստայի սովորույթ ունեն:
Համատեղ ուսումնասիրություններին մասնակցել է 16 840 մարդ: Պարզվել է, որ նրանց մոտ, ով սովորություն ունի ճաշից հետո գլուխը բարձին դնելու, դիաբետով հիվանդանալու ռիսկայնությունն աճում է 26 տոկոսով:
Սակայն, ինչպես մեկնաբանել է Diabetes UK դիաբետի դեմ պայքարի կազմակերպության գիտական աշխանքի տնօրենը` Յեին Ֆրեյմը, ճաշից հետո քնելը ավելի քիչ նշանակություն ունի դիաբետի առաջացման մեջ, քան ավելորդ քաշը, 40 տարեկանից բարձր տարիքը և ժառանգականությունը: