11/03/2009 11:21
Մեդոֆին սպառնում է 150 տարվա ազատազրկում
Ֆինանսական խաբեբա Բերնար Մեդոֆին ներկայացվել է 11 կետից բաղկացած մեղարդրանք: Նրան 150 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին տեղեկացնում է Նյուս.ռու-ն:
Բերնար Մեդոֆին մասնավորապես ներկայացված է` արժեթղթերի խարդախության, փող լվանալու և սուտ վկայության մեղադրանք:
Մեղավորությունն ապացուցելու դեպքում պատմության մեջ ամենամեծ ֆինասական բուրգի կազմակերպչին սապասվում է 150 տարի ազատազրկում: Փաստաբանները, որոնց կարծիքը հարցրել է Wall Street Journal պարբերականը, կարծում են, որ վերջնական որոշումը կնախատեսի ավելի քիչ ժամկետով ազատազրկում, սակայն ակնհայտ է, որ Մեդոֆն իր կյանքի մնացած տարիները անց է կացնելու բանտում:
Ավելի վաղ, Նյու-Յորքի ԶԼՄ-նեը տեղեկացնում էին, որ Մեդոֆը պատրաստ է խոստովանել իր մեղքը: Հավանաբար դա տեղի կունենա արդեն առաջիկա հինգշաբթի օրը` մարտի 12-ին:
Նշենք, որ Մեդոֆը դատարանի որոշմամաբ, գտնվում է տնային կալանքի տակ` Նյու-Յորքի իր շքեղ բնակարանում, որն արժե 7 միլիոն դոլար: