11/03/2009 10:07
Ռումինիան ուզում է հակաճգնաժամային վարկ ստանալ
Ռումինիան բանակցություններ է սկասել ԵՄ-ի և Միջազգային արժույթային հիմնադրամի հետ` երկրին հակաճգնաժամային վարկ տրամադրելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է Լենտա.ռու-ն` վկայակոչելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:
Ըստ ռումինական կառավարության գնահատականների, երկիրը կարող է 15 միլիարդ դոլարիի չափով վարկ ստանալ Միջազգային արժույթային հիմնադրամից և 9 միլիարդ դոլարի վարկ էլ ակնկալվում է ստանալ ԵՄ-ից:
Ռումինիայի ֆինանսների նախարարության տվյալներով, այդ գումարն անհրաժեշտ է երկրին` տնտեսական կայունություն ապահովելու, ինչպես նաև համաշխարհային ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակաով:
Սպասվում է, որ Ռումինիային հակաճգնաժամային վարկի տրամադրման մասին որոշումը կընդունվի 10 օրվա ընթացքում: