11/03/2009 10:26
Էլինա Դանիելյանը հաղթեց Մայա Չիբուրդանիձեին
Ստամբուլում ընթացող կանանց շախմատի «Գրան Պրի» մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սևերով մրցակցեց աշխարհի նախկին չեմպիոնուհի, վրացի շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեի հետ և հաղթանակ տոնեց: Հայ շախմատիստուհին այժմ իր ակտիվում ունի 2,5 միավոր:
Մրցաշարային աղյուսակում լավագույն արդյունքը պատկանում է Ֆյերոյին ու Իֆանին, ովքեր 3,5 միավորով կիսում են 1-2-րդ հորիզոնականները Կոներուն և Չժաո Սյուեն վաստակել են 3 միավոր ու 3-4-րդ տեղերում են: Հինգերորդ հորիզոնականում ընթանում է հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: