12/03/2009 16:14
Ձերբակալվել է Վրաստանի ադրբեջանցիների ազգային ասամբլեայի նախագահը
Բաքվում ձերբակալվել է Վրաստանի ադրբեջանցիների ազգային ասամբլեայի (ՎԱԱԱ) նախագահ Դաշգին Գյուլմամեդովը: Այս մասին հաղորդում է «REGNUM» գործակալությունը: Ձերբակալությունը տեղի է ունեցել մարտի 10-ին:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ ձերբակալությունը կապված է Գյուլմամեդովի դեմ դեռ 2008 թվականի դեկտեմբերին հարուցված քրեական գործի հետ, ըստ որի նա մեղադրվում է կեղծարարության մեջ:
Մինչդեռ ՎԱԱԱ ներկայացուցիչները պնդում են, որ Դաշգին Գյուլմամեդովի ձերբակալությունը իրականացվել է «Վրաստանում ադրբեջանցիների շարժումը ճնշելու` Ադրբեջանի կառավարության գաղտնի ծրագրի» շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2007 թվականին ՎԱԱԱ ներկայացուցիչ Ֆազիլ Ալիևը իր թեկնածությունն էր առաջադրել Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ: ՎԱԱԱ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդման: