12/03/2009 15:27
Ահմադինեժադն առաջարկել է ֆիքսել նավթի գները
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի ցանկանում կախված լինել նավթի շուկայում գների տատանումից: Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն` վկայակոչելով «Կոմերսանտ» պարբերականին, Իրանի նախագահը Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի բացման ժամանակ առաջարկել է անցնել նավթի նոր գնագոյացման մեթոդի:
Նշենք, որ գագաթաժողովին մասնակցում են պատվիրակություններ 10 երկրներից` մասնավորապես Թուրքմենիայից, Ադրբեջանից, Ղազախստանից ու Իրաքից:
Իրանի նախագահը կոչ է արել նավթ արտահանողներին` հրաժարվել «սև ոսկու» գնագոյացման բորսային մեթոդից և անցնել ֆիքսված գների քաղաքականությանը:
Իրանի իշխանությունների կարծիքով, նավթի ընդունելի գինն է` մեկ բարելի դիմաց 100 դոլար: