12/03/2009 10:06
Թարիք Ազիզը դատապարտվեց
Իրաքի Գերագույն դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Սադամ Հուսեյնի կառավարման օրոք վարչապետի տեղակալ Թարիք Ազիզին, որը մեղադրվում էր գնագոյացման քաղաքականությունը խախտած տասնյակ առևտրականների հետ հաշվեհարդար լինելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Մասնավորապես Ազիզին մեղսագրվում է 1992 թվականին 42 ձեռներեցների սպանությունը: Այդ ձեռներեցները ՄԱԿ-ի կողմից հաստատված Իրաքի տնտեսական շրջափակման պայմաններում փորձել էին արհեստականորեն բարձրացնել գները: