13/03/2009 11:23
Պարտքերի պատճառով ինքնասպանության փորձ
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 1984 թ. ծնված Զ. Հ.-ն, կուտակված պարտքերի պատճառով, «Հաղթանակի» զբոսայգում փորձել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել:
Ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից: Դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում: Կատարվում է հետաքննություն: