13/03/2009 09:31
Մեդոֆը խոստովանել է իր մեղքը
Ամերիկացի ֆինանսիստ Բերնար Մեդոֆը խոստովանել է` ԱՄՆ-ի պատմությունում ամենամեծ ֆինանսական բուրգ հիմնադրելու մասին, որի հաճախորդները կորցրել են ավելին քան 50 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Ֆինանսական խաբեբա Բերնար Մեդոֆին ներկայացվել է 11 կետից բաղկացած մեղարդրանք: Նրան, մասնավորապես, ներկայացված է` արժեթղթերի խարդախության, փող լվանալու և սուտ վկայության մեղադրանք: Մեղավորությունն ապացուցելու դեպքում պատմության մեջ ամենամեծ ֆինասական բուրգի հիմնադիրին սապասվում է 150 տարի ազատազրկում:
Նախօրեին Մեդոֆին կալանքի տակ են վերցրել: Դատավճիռը կկայացվի արդեն հաջորդ դատական նիստին, որն, ինչպես տեղեկացնում է Պրավո.ռու-ն, տեղի կունենա հունիսի 16-ին:
Մանհեթենի դատարանի լեփլեցուն դահլիճում Մեդոֆը հայտարարել է, որ «երբեք չի ներդրել ներդրողների գումարները արժեթղթերի մեջ` հակառակ տված խոստումների»: Նա նաև «խորը ափսոսանք է հայտնել» արածի համար: