13/03/2009 12:31
Լևոն Արոնյանը կմասնակցի «Ամբեր» մրցաշարին
Մարտի 14-ին ֆրանսիական Նիցցայում կմեկնարկի «Ամբեր» մրցաշարը, որին կմասնակցեն արագ և կույր շախմատի աշխարհի առաջատար 12 ներկայացուցիչները: Մասնակիցների կազմն այսպիսի տեսք ունի` Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2796), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2791), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2779), Մագնուս Կառլսեն (Նորվեգիա, 2776), Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան, 2771), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան, 2760), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2759), Պետեր Լեկո (Հունգարիա, 2751), Լևոն Արոնյան (Հայաստան, 2750), Վան Յուե (Չինաստան, 2739), Գատա Կամսկի (ԱՄՆ, 2725), Սերգեյ Կարյակին (Ուկրաինա, 2706):
Մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է 216 հազար եվրո: