14/03/2009 10:09
Երեխաներին թողեցին մոր` Մադոնայի մոտ
Նյու-Յորքի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի` ամերիկյան երգչուհի Մադոնայի և բրիտանական ռեժիսոր Գայ Ռիչիի երեխաները ծնողների ամուսնալուծությունից հետո կմնան մոր` Մադոնայի հետ:
Համաձայն դատարանի որոշմանը` Գայ Ռիչին իրավունք ունի այցելելու երեխաներին, ինչպես նաև արձակուրդների ժամանակ նրանց Մեծ Բրիտանիա տանելու, սակայն միայն Մադոնայի թույլտվությունը ստանալուց հետո:
Դատավարության ընթացքում Գայ Ռիչին ընդունել է երգչուհու փաստաբանների կողմից արված բոլոր առաջարկները: Այս մասին տեղեկացանք Պրավո.ռու-ից: