14/03/2009 14:19
Այսօր` Աբրահամ-Սիմոն
Գերմանական Կիլում տեղի ունենալիք մենամարտից առաջ IBF-ի վարկածով միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը և կոչման հավակնորդ Լախուա Սիմոնը կշռվել են: Երկու բռնցքամարտիկներն էլ հանգիստ «տեղավորվել»են այդ քաշային կարգում: Չեմպիոնը` Աբրահամը, կշռում է 72,39 կգ, իսկ հավակնորդը` 71,3 կգ: Այս մասին տեղեակցնում է boxen.com-ը:
Հիշեցնենք, որ Աբրահամ-Սիմոն մենամարտը տեղի է ունենալու այսօր: