16/03/2009 13:30
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեականդատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի, Արծրունի Աղաջանյանի և Արմեն Ռուստամյանի հեղինակած օրենսդրական փաթեթը:
Հանձնաժողովը որոշեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկելու համար տալ դրական եզրակացություն:
Քննարկված օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: