16/03/2009 12:37
9-րդ տուրը հաղթական էր
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում տեղի են ունեցել հերթական` 8-րդ և 9-րդ տուրերի պարտիաները: Վերջին տուրում մեր շախմատիստները բավական վստահ ելույթներ ունեցան` արձանագրելով միայն հաղթանակներ ու երկու ոչ-ոքի: Ցավոք, նույնիսկ այս հիանալի բռնկումը չօգնեց Հայաստանի ներկայացուցիչներին` հայտնվելու առաջատարների թվում:
Այժմ ներկայացնենք այդ երկու տուրերում մեր շախմատիստների արձանագրած արդյունքները:
8-րդ տուր
Զավեն Անդրեասյան-Պրեդրագ Նիկոլիչ 1:0
Սերգեյ Ազարով-Վլադիմիր Հակոբյան 0,5:0,5
Արման Փաշիկյան-Ֆրիսո Նեյբուր 0,5:0,5
Տիգրան Պետրոսյան-Տոռնիկե Սանիկիձե 0,5:0,5
Տիգրան-Քոթանջյան-Սպիրիդոն Կապնիսիս 1:0
Արտաշես Մինասյան-Ելենա Դեմբո 0:1
Սանդեր-Արթուր Չիբուխչյան 1:0
9-րդ տուր
Կիրիլ Գեորգիև-Զավեն Անդրեասյան 0,5:0,5
Վլադիմիր Հակոբյան-Սերգեյ Գրիգորյանց 1:0
Անտոն Շոմոև-Արման Փաշիկյան 0:1
Միչելե Գոդինա-Տիգրան Պետրոսյան 0:1
Արտաշես Մինասյան-Ռոբերտ Կրեյսլ 1:0
Լորին Կոստա-Տիգրան Քոթանջյան 0:1
Օսկար Վիեսչորեկ-Արթուր Չիբուխչյան 0,5:0,5
Վերադառնալով մրցաշարային աղյուսակի թեմային` շեշտենք, որ Եվրոպայի առաջնությունում առայժմ ընդգծված առաջատարները երեքն են` ռուս Ինարկիևը, վրացի Ջոբավան ու հոլանդացի Սոկոլովը, ովքեր 7-ական միավորով կիսում են 1-3-րդ տեղերը: Հայաստանի ներկայացուցիչների թվում լավագույն արդյունքն ունեցող Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրեասյանը 6-ական միավորով մի շարք այլ շախմատիստների հետ բաժանում են 21-49-րդ հորիզոնականները:
Այսօր տեղի ունենալիք 10-րդ տուրում կկայանան հետևյալ պարտիաները.
Գեորգ Մեյեր (Գերմանիա)-Վլադիմիր Հակոբյան
Արման Փաշիկյան-Յան Թիման (Հոլանդիա)
Զավեն Անդրեասյան-Յոանիս Պապայոաննո (Հունաստան)
Տիգրան Պետրոսյան-Իվան Սարիչ (Խորվաթիա)
Տիգրան Քոթանջյան-Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան)
Արթուր Չիբուխչյան-Անտոնիոս Պավլիդիս
Վիտալի Պեսոցկի (Ուկրաինա)-Արտաշես Մինասյան