16/03/2009 18:11
Աբրահամը կմենամարտի Ֆորեսթի հետ
Թեպետ Լախուան Սիմոնի նկատմամբ Արթուր Աբրահամի տոնած հաղթանակից հետո ընդամենը երկու օր է անցել, արդեն արտասահմանյան լրատվական գործակալությունները խոսում են այն մասին, որ միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնը բանակցություններ է վարում առաջին միջինքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեռնոն Ֆորեսթի հետ: Մրցամարտը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում, միջինքաշային կարգի շրջանակներում, 2009 թ. ամռանը:
Այն կհեռարձակվի ԱՄՆ-ի «Showtime» հեռուստաընկերությամբ: Աբրահամի մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդը հայտարարել է, որ միջինքաշային կարգում WBO-ի և WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի հետ չի հաջողվել պայմանավորվել մենամարտի վերաբերյալ, սական Ֆորեսթի հետ մենամարտից հետո, եթե այն կայանա, ևս մեկ առաջարկ կարվի Պավլիկին` միացյալ մրցամարտ անցկացնելու համար: Զաուերլանդը տեղեկացրել է նաև, որ, ամենայն հավականությամբ, երկու մարտ անցկացնելուց հետո Արթուր Աբրահամը կտեղափոխվի երկրորդ միջինքաշային կարգ: Այս մասին տեղեկացնում է fightnews.com-ը: