17/03/2009 09:50
Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիային և Հարավային Օսեթիային
Ռուսաստանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Աբխազիային և Հարավային Օսեթիային` փոխանցելով այդ երկրներին ավելին քան 5 միլիարդ ռուբլի: Ըստ Դնի.ռու-ի, այդ գումարը կտրամադրվի բյուջետային համակարգի աշխատավարձերը, թոշակները, մանկական նպաստները և այլ սոցիալական ծախսերը հոգալու համար:
«Չնայած կրճատումներին, որոնք տեղի ունեցան դաշնային բյուջեի ծախսերի առումով, հանրապետություններին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը 2009 թվականին մնացել է նույն մակարդակի վրա, ինչ նախատեսված էր»: Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը:
Այսպիսով, նախատեսված է Աբխազիային տրամադրել 2, 36 միլիարդ ռուբլի, իսկ Հարավայի Օսեթիային` 2, 8: Բացի այդ, Հարավային Օսեթիայի Ցխինվալ քաղաքին կտրամադրվի ևս 8, 5 միլիարդ ռուբլի` օգոստոսյան իրադարձություններից տուժած քաղաքի վերականգման նպատակով: