17/03/2009 11:39
Էլինա Դանիելյանը հաղթեց թրքուհուն
Թուրքական Ստամբուլում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի կանանց շախմատի «Գրան Պրի» մրցաշարի 8-րդ տուրը: Այս անգամ Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանի մրցակիցը թրքուհի Բեթուլ Յիլդիզն էր: Հասկանալի պատճառներով այդ պարտիան տեղական լրատվամիջոցների ու թուրք շախմատասերների ուշադրության կենտրոնում էր: Նախ` Յիլդիզն անհաջող է մեկնարկել այս մրցաշարում, և երկրպագուները հույս ունեին, որ հայ շախմատիստուհու հետ մրցավեճում նա կկարողանար փոխհատուցել նախորդ տուրերում կրած միավորների զգալի կորուստը: Սակայն Էլինա Դանիելյանը կարգով ավելի բարձր էր իր մրցակցից և դա ապացուցեց նաև խաղատախտակի առջև: Չնայած վաստակած 1 միավորին, Էլինան շարունակում է մնալ չորրորդ հորիզոնականում, քանի որ հիմնական մրցակիցները նույնպես հաշվետու տուրում հաջող ելույթներ ունեցան:
Մրցաշարի միանձնյա առաջատարը` Խոու Իֆանը, պարտություն կրեց Չժաո Սյուեի հետ պարտիայում և ստիպված էր իջնել երկրորդ հորիզոնական` առաջին տեղը զիջելով հաղթանակած մրցակցուհուն: Երրորդ տեղում 6 միավորով հաստատվել է Կոներուն, ով, իր հերթին, առավելության հասավ ադրբեջանուհի Զեյնաբ Մամեդյարովայի նկատմամբ: Էլինա Դանիելյաննն իր ակտիվում 5,5 միավոր ունի և 1 միավորով գերազանցում է անմիջական հետապնդողին` Մարիե Սեբագին:
Այսօր Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Մարթա Ֆիերրոյի հետ, ով 3,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
Բեթուլ Յիլդիզ-Էլինա Դանիելյան 0:1
1. e4 c6 2. d4 d5 3. Nd2 dxe4 4. Nxe4 Nd7 5. Bc4 e6 6. Nf3 Ngf6 7. Nxf6+ Nxf6
8. O-O Bd6 9. Bg5 Qc7 10. Qe2 Nd5 11. Rfe1 O-O 12. Rad1 b6 13. c3 Bb7 14. Bd3
Nf4 15. Bxf4 Bxf4 16. Ne5 g6 17. Qg4 Bxe5 18. Rxe5 c5 19. h4 cxd4 20. cxd4 Bd5 21. b3 Rac8 22. Ba6 Rcd8 23. h5 Qe7 24. Bc4 Bxc4 25. bxc4 Qf6 26. Qe2 Kg7 27. Qe3 gxh5 28. Rxh5 Kh8 29. g3 Rg8 30. Kg2 Rg7 31. d5 exd5 32. cxd5 Qg6 33. Rdh1 Kg8 34. Rh6 Qg5 35. Rd6 Rf8 36. Qe4 Rg6 37. Rd7 Rd8 38. Qa4 Rxd7 39. Qxd7 Qe5 40. Qc8+ Kg7 41. Qc4 b5 42. Qxb5 Qe4+ 43. Kg1 Rb6 44. Rh4 Qxh4 45. Qxb6 Qxg3+ 46. fxg3 axb6 47. Kf2 Kf6 48. Kf3 Ke5 49. Kg4 Kxd5 50. Kf5 b5 51. Kf6 b4 52. Kxf7 Kd4 53. Ke6 h5 54. Kd6 Ke4 55. Kc5 Kf3 56. Kxb4 Kxg3 57. a4 h4 58. Kb5 h3 59. Kb6 h2 60. a5 h1=Q 61. Ka7 Qh7+ 62. Kb8 Qb1+ 63. Ka7 Qb5 0-1