17/03/2009 12:06
Արոնյանը շարունակում է ընթանալ առաջին տեղում
Նիցցայում մարտի 14-ին մեկնարկած «Ամբեր» մրցաշարի երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Գատա Կամսկուն պարտության մատնեց «կույր» շախմատի պարտիայում, սակայն արագ պարտիայում ստիպված էր միավորը զիջել իր ամերիկացի մրցակցին: Այժմ Լևոնը 4 միավորով 1-2-րդ հորիզոնականներն է բաժանում ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչի հետ:
Այսօր Լևոն Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է, ով իր ակտիվում ունի 3 միավոր: