18/03/2009 13:55
Մահապատժին դեմ են արտահայտվել
Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգի օրենսդրական մարմնի պատգամավորները կողմ են քվեարկել մահապատժի վերացմանը: Եթե այս օրինագիծն արժանանա նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի հավանությանը, ապա Նյու-Մեքսիկոն կդառնա արդեն 15-րդ ԱՄՆ նահանգը, որտեղ վերացվել է մահապատիժը:
Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչները օրենք են ներկայացրել, ըստ որի` հաշվի առնելով դատական համակարգի հավանական սխալներից զերծ չլինելը, վտանգ կա, որ մահապատժի կենթարկվեն անմեղ մարդիկ:
Ըստ Պրավո.ռու-ի, ներկա դրությամբ ԱՄՆ-ի ևս 10 նահանգ քննարկում են մահապատիժն արգելելու հարցը: