18/03/2009 11:18
Արոնյանի նահանջը ոչ-ոքիներից հետո
Նիցցայում ընթացող շախմատային «Ամբեր» մրցաշարի չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ և «կույր» շախմատային պարտիաներում մրցակցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Երկու մրցամարտերն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Խաղային այդ օրը 2 միավոր վաստակեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը` երկու պարտիաներում էլ առավելության հասնելով չինացի Վան Յուեի նկատմամբ: Հենց նա էլ այժմ 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեկ աստիճանով նահանջել են Լևոն Արոնյանն ու Ալեքսանդր Մորոզևիչը. նրանք այժմ 5-ական միավորով բաժանում են 2-3-րդ հորիզոնականները: Մագնուս Կառլսենը, Վեսելին Տոպալովը և Թեյմուր Ռաջաբովն իրենց ակտիվում ունեն 4,5-ական, Պետեր Լեկոն ու Վիշվանաթան Անանդը` 4-ական, Գատա Կամսկին` 3,5, Սերգեյ Կարյակինն ու Վասիլի Իվանչուկը` 3-ական, Վան Յուեն` 1,5 միավոր:
Արոնյան-Անանդ. արագ շախմատ 0,5:0,5
1.c4 c5 2.Nf3 Nf6 3.d4 cxd4 4.Nxd4 Nc6 5.g3 g6 6.Bg2 Bg7 7.0-0 0-0 8.Nc3 Nxd4 9.Qxd4 d6 10.Qd3 a6 11.Be3 Bf5 12.Qd2 Qd7 13.Bd4 Bh3 14.Bxh3 Qxh3 15.Bxf6 Bxf6 16.Nd5 Qf5 17.Qe3 e6 18.Nxf6 Qxf6 19.Qb6 Qe5 20.b3 Qxe2 21.Rfd1 Qb2 22.Qxd6 a5 23.Qd4 Qa3 24.Rd3 a4 25.c5 axb3 26.Rxb3 Qa7 27.Rab1 Rac8 28.Rxb7 Qxc5 29.Qxc5 Rxc5 30.Ra7 Rfc8 31.Kg2 Rf5 32.Rb2 Rc3:
Արոնյան-Անանդ. «կույր» շախմատ 0,5:0,5
1.e4 e5 2.Nf3 Nc6 3.Bb5 a6 4.Ba4 Nf6 5.0-0 Be7 6.Re1 b5 7.Bb3 0-0 8.h3 Bb7 9.d3 d5 10.exd5 Nxd5 11.a4 Nd4 12.Nbd2 Nxb3 13.Nxb3 f6 14.Na5 Qc8 15.c3 Kh8 16.Qb3 c5 17.Bd2 Rb8 18.Nxb7 Qxb7 19.axb5 axb5 20.Ra2 Qc6 21.Rea1 c4 22.Qc2 cxd3 23.Qxd3 Nb6 24.Ra6 Rfd8 25.Qe2 Qd5 26.Be3 Nc4 27.Ba7 Ra8 28.b3 Na3 29.b4 Nc4 30.Ne1 h6 31.Nc2 Qd3 32.Qxd3 Rxd3 33.Ne3 Nxe3 34.Bxe3 Rxa6 35.Rxa6 Rxc3 36.Rb6 Bxb4 37.Rxb5 Rc4 38.g4 Kh7 39.Kg2 Kg6 40.Rb7 Bf8 41.Rb8 Kf7 42.Rb7 Ke6 43.Kf3 Be7 44.Rb6 Bd6 45.Rb7 Be7 46.Rb6 Bd6 47.Rb7 Bf8 48.Rb6 Kf7 49.Rb7 Kg6 50.Rb8 Bd6 51.Rb7 Bc7 52.Ra7 h5 53.Rb7 hxg4 54.hxg4 Bd6 55.Rb6 Ba3 56.Rb7 Bc1 57.Bxc1 Rxc1 58.Kg2 Kh6 59.g5 fxg5 60.Rb6 Kh5 61.Rb7 Kg6 62.Rb6 Kf5 63.Rb7 g6 64.Rf7 Ke6 65.Rf8 Rc3 66.Ra8 g4 67.Rg8 Kf5 68.Rf8 Ke6 69.Re8 Kf6 70.Rf8 Ke7 71.Rg8 Rf3 72.Rxg6:
Այսօր «Ամբեր» մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կկայանան հետևյալ պարտիաները.
Սերգեյ Կարյակին-Ալեքսանդր Մորոզևիչ
Լևոն Արոնյան-Մագնուս Կառլսեն
Վեսելին Տոպալով-Վլադիմիր Կրամնիկ
Վասիլի Իվանչուկ-Վիշվանաթան Անանդ
Պետեր Լեկո-Գատա Կամսկի
Վան Յուե-Թեյմուր Ռաջաբով