18/03/2009 12:10
Լիլիթ Գալոյանը պարտության մատնեց ադրբեջանուհուն
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Եվրոպայի շախմատի կանանց առաջնությունը: Հերթական` 9-րդ տուրում առաջատարների թվում հայտնված Լիլիթ Մկրտչյանը կրկին հաղթանակ տոնեց` առավելության հասնելով հիմնական մրցակիցներից մեկի` Վրաստանի ներկայացուցիչ Սալոմե Մելիայի նկատմամբ և ուրախացնելով հայ շախմատասերներին: 9-րդ տուրի արդյունքներով միանգամից 7 շախմատիստուհիներ, այդ թվում` Լիլիթ Մկրտչյանը, հավաքել են 7 միավոր: Առաջնության ավարտին մնացել է երկու տուր: Ուշագրավ է, որ 10-րդ պարտիայում զույգեր են կազմելու հենց առաջատարները, և Լիլիթից կպահանջվի առավելագույն կենտրոնացում` մրցաշարի վերջնահատվածն առանց կորուստների անցնելու համար:
Լիլիթ Մկրտչյան-Սալոմե Մելիա 1:0
1. c4 e6 2. Nc3 d5 3. d4 Be7 4. Nf3 Nf6 5. Bf4 c5 6. dxc5 Bxc5 7. e3 Nc6 8. a3 O-O 9. Qc2 Qa5 10. O-O-O Be7 11. h4 a6 12. Ng5 Rd8 13. g4 e5 14. cxd5 exf4 15. dxc6 Rxd1+ 16. Qxd1 h6 17. Nxf7 Kxf7 18. Qb3+ Be6 19. Bc4 Qe5 20. g5 Bxc4 21. Qxc4+ Kf8 22. g6 Nd5 23. cxb7 Rd8 24. Nxd5 Bxa3 25. Nc3 Bxb2+ 26. Kxb2 Rd7 27. Qb4+ 1-0:
Ուշադրության կենտրոնում էր նաև Լիլիթ Գալոյանը, ում մրցակիցը հաշվետու տուրում Ադրբեջանի ներկայացուցիչն էր` Նարմին Քազիմովան: Հայ շախմատիստուհին իրեն գերազանց դրսևորեց և մրցակցին փրկվելու ոչ մի հնարավորություն չտվեց: Լիլիթ Գալոյանն այժմ իր ակտիվում 5,5 միավոր ունի և ընթանում է 46-րդ հորիզոնականում:
Սիրանուշ Անդրիասյանը, իր հերթին, սպիտակներով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Ստյաժկինային: Նելլի Աղինյանն ու Աննա Հայրապետյանը Վերա Նեբոլշինայի և Ջուլիա Կոչետկովայի հետ մրցամարտերում պարտություն կրեցին:
Վերա Նեբոլշինա-Նելլի Աղինյան 1:0
1. d4 d5 2. c4 c6 3. Nc3 Nf6 4. e3 e6 5. Nf3 Nbd7 6. Bd3 dxc4 7. Bxc4 b5 8. Bd3 Bd6 9. O-O O-O 10. b3 Bb7 11. Bb2 Rc8 12. e4 e5 13. Ne2 exd4 14. Nexd4 Re8 15. Nf5 Bf8 16. Qc1 h6 17. Qf4 Nc5 18. Nxh6+ gxh6 19. Bxf6 Qxf6 20. Qxf6 Nxd3 21. Rad1 Nc5 22. Ne5 Re7 23. f3 Rce8 24. Ng4 Re6 25. Qf4 Kg7 26. b4 Na4 27. Rd7 R8e7 28. Rd8 Ba6 29. Ne3 Re8 30. Nf5+ Kg6 31. Qg3+ Kh7 32. Rd7 Rf6 33. Qc7 Kg8 34. Rfd1 Bc8 35. Rd8 Rxd8 36. Rxd8 Bxf5 37. exf5 Rxf5 38. Rxf8+ 1-0:
10-րդ տուրում կհանդիպեն`
Իվետա Ռայլիչ (Լեհաստան)-Լիլիթ Մկրտչյան
Լիլիթ Գալոյան-Նինո Խուրցիձե (Վրաստան)
Նելլի Աղինյան-Սիրանուշ Անդրիասյան
Աննա Հայրապետյան-Լարիսա Խրոպովա (Ռուսաստան)