19/03/2009 10:07
Բռնաբարությունների թիվն ավելացել է
ԱՄՆ-ի բանակում 8 տոկոսով ավելացել է բռնաբարությունների թիվը: Այս մասին հայտնում է ԲիԲիՍի-ն:
Անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ի զինվորականների շրջանում արձանագրվել է սեռական բռնության 2 923 դեպք: Հատկապես այդ դեպքերը շատացել են Իրաքում և Աֆղանստանում:
Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, բռնաբարության տոկոսն աճել է, քանի որ տուժածներն ավելի հաճախ են սկսել հայտնել իրենց հետ կատարվածի մասին:
Միևնուն ժամանակ ռազմական ուժերի ներկայացուցիչները վստահ են, որ իրենց հայտնի է դառնում միայն դեպքերի 20 տոկոսը: