19/03/2009 11:22
Գործադուլ Ֆրանսիայում
Ֆրանսիայում, վերջին երկու ամսվա ընթացքում, արդեն երկրորդ գործադուլն է հայտարարված: Բողոքողները կառավարությունից պահանջում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` աշխատատեղերի և աշխատավարձերի չափի պահպանման համար: Այս մասին տեղեկացնում է Վզգլյանդ պարբերականը:
Նշենք, որ այս տարվա հունվարին կայացած բողոքի ակցիաներին մասնակցել է ավելին քան մեկ միլիոն մարդ: Բի-Բի-Սի հեռուստաըկերության փոխանցմամբ` այս անգամ հնարավոր է, որ այն ավելի մասսայական լինի, քանի որ երկրի 200 քաղաքների բնակիչներին նույնպես գործադուլին մասնակցելու կոչ է արվել:
Սպասվում է, որ մասնավոր և հանրային հատվածներում աշխատող գործադուլավորները կկազմակերպեն երթեր: Դպրոցների և հիվանդանոցների, ինչպես նաև տրանսպորտի աշխատանքը, հավանաբար, կաթվածահար կլինի:
Նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ հասկանում է Ֆրանսիայի քաղաքացիների անհանգստությունը: Այնուամենայնիվ, նա հաստատում է, որ կառավարությունն այլևս ոչնչով չի կարող օգնել այն մարդկանց, ովքեր ֆինանսական ճգնաժամի պատճառով դժվարությունների առաջ են կանգնել:
Ֆրանսիացիների 75 տոկոսը աջակցում է գործադուլավորներին: Նրանք նշում են, որ 2.4 միլիարդ եվրոն, որը կառավարությունը հատկացրել էր տարվա սկզբին, բավարար չէ` աշխատատեղերի պահպանման և աշխատողների աշխատավարձերն ապահովելու համար:
Աղբյուիր փոխանցմամբ, առաջիկա տարվա ընթացքում աշխատանք կորցրած մարդկանց թիվը կհասնի 10%-ի, իսկ տարվա վերջում մոտ 350 հազար մարդ կհեռացվի աշխատանքից: