19/03/2009 11:10
Լիլիթ Մկրտչյանը կարող է հաղթել
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը, ով ընթանում է առաջատարների խմբում, 10-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց լեհ Իվետա Ռայլիխի հետ: Մրցաշարային աղյուսակի վերնամասում հաստատված շախմատիստուհիների պայքարում հաղթանակ տոնեց միայն ռուս Եկատերինա Կովալևսկայան և այդ արդյունքի շնորհիվ կես միավորով առաջ պոկվեց մյուս մրցակիցներից: Լիլիթ Մկրտչյանը 7,5 միավորով մի շարք այլ շախմատիստուհիների հետ միասին բաժանում է 2-8-րդ հորիզոնականները: Հաշվետու տուրից առաջ 6,5 միավոր ունեցող Մարինա Ռոմանկոն առավելության հասավ Տատյանա Շադրինայի նկատմամբ և միացավ առաջատարների պայքարին: Վերջին տուրում Լիլիթն այսօր հենց նրա հետ է մրցելու:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներն այսպիսի արդյունքներ արձանագրեցին.
Լիլիթ Գալոյան-Նինո Խուրցիձե (Վրաստան) 0,5:0,5
Նելլի Աղինյան-Սիրանուշ Անդրիասյան 0,5:0,5
Աննա Հայրապետյան-Լարիսա Խրոպովա (Ռուսաստան) 1:0
Այսօր կայանալիք վերջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը.
Լիլիթ Մկրտչյան-Մարինա Ռոմանկո (Ռուսաստան)
Նատալիա Ժուկովա (Ուկրաինա)-Լիլիթ Գալոյան
Սիրանուշ Անդրիասյան-Տատյանա Ստեպանովա (Ռուսաստան)
Քեթի Ցացալաշվիլի (Վրաստան)-Նելլի Աղինյան
Օլգա Զիմինա (Իտալիա)-Աննա Հայրապետյան