19/03/2009 13:38
Վորոնցով. «Ծաղկաձորում ավելի լավ ենք պատրաստվում, քան Իսպանիայում
Ռուսաստանի լողի հավաքականը Ծաղկաձորում հաջող ուսումնամարզական հավաք է անցկացրել: Նրանց հետ միասին Հայաստանում էին մարզվում նաև մարաթոնյան վազորդները: «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում լողի ընտրանու գլխավոր մարզիչ Անդրեյ Վորոնցովը խոսել է ծաղկաձորյան հիանալի պայմանների մասին: «50 մետրանոց լողավազանն այժմ ծածկ ունի: Գործում է օդափոխանակության համակարգը, վերանորոգվել է հյուրանոցը: Իսկ սնունդը շատ բազմազան է»,- ասել է նա:
Անդրեյ Վորոնցովը նկատել է նաև, որ այն մարզիչները, ովքեր պնդում էին նախկինի պես հավաքներն անցկացնել Իսպանիայում, օրինակ` Յուրի Պրիկուլովի մարզիչ Վալերի Շևելյովը, խոստովանել են, որ Ծաղկաձորը լավագույն բազան է` լեռնային պայմաններում մարզումներ անցկացնելու համար: