20/03/2009 10:11
ԵՄ երկրների ղեկավարները խորդհրդակցություն են անցկացնում
Այսօր Բրյուսելում իր աշխատանքներն է շարունակում նախօրեին մեկնարկած երկօրյա տնտեսական խորհրդագցությունը, որին մասնակցում են ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները: Ըստ Վեստի.ռու-ի, խորհրդակցության հիմանական թեմաներն են` համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելը, եվրոպական էներգետիկ համակարգի բարձրացումը և երկրագնդի կլիմայի ջերմացումը:
Բացի այդ, ԵՄ երկրների առաջնորդները նաև պետք է համաձայնեցնեն ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի ընդհանուր մոտեցումները:
Արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներին այս խորհրդակցությանը անդրադարձ չի սպասվում: Մասնակիցներն առանց քննարկման կհաստատեն «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որն ուղղված է նախկին ԽՍՀՄ պետությունների տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: