20/03/2009 12:56
«Մերսեդես»-ը ձեռքից առան ու ծեծեցին
Մոսկվայի հարավ-արևմուտքում նախօրեին երեկոյան ՀՀ քաղաքացու վրա հարձակում է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, հանցագործները ծեծել են Հայաստանի քաղաքացուն և առևանգել վերջինիս «Mercedes C 500» մակնիշի ավտոմեքենան:
Աղբյուրի փոխանցմամբ, 20-ամյա հայաստանցին գործազուրկ է եղել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21:00-ին` Շումիլովի փողոցում գտնվող տուժածի տան մոտ: Նշյալ գործի վերաբերյալ հարուցված է քրեական գործ: