20/03/2009 10:44
«Թայ-բրեյք». Լիլիթ Մկրտչյան-Տատյանա Կոսինցևա
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնության վերջին տուրում հայ շախմատասերների ուշադրությունը բևեռված էր Լիլիթ Մկրտչյանի ելույթի վրա: Հասկանալի է` Հայաստանի հինգ ներկայացուցիչներից միայն նա է վերելքով հանդես գալիս և 11-րդ տուրից առաջ հաղթանակի լուրջ հնարավորություններ էր պահպանում: Հայ շախմատիստուհին հերթական տուրում նույնպես հաղթանակ տոնեց` այս անգամ ռուս Մարինա Ռոմանկոյի նկատմամբ: Մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Եկատերինա Կովալևսկայան զիջեց Տատյանա Կոսինցևային: Վերջնարդյունքում Կոսինցևան և Մկրտչյանը հավաքեցին հավասար` 8,5-ական միավոր և այսօր կայանալիք «թայ-բրեյքում» կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը: Հուսանք, որ մեր շախմատիստուհին գերազանց ելույթով կավարտի մրցաշարը և 306 մասնակիցների թվում կզբաղեցնի առաջին հորիզոնականը:
Լիլիթ Մկրտչյան-Մարինա Ռոմանկո (Ռուսաստան) 1:0
1. e4 c5 2. Nf3 d6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 a6 6. Bg5 e6 7. f4 Qb6 8. Qd3 Qxb2 9. Rb1 Qa3 10. f5 Qa5 11. Bxf6 gxf6 12. fxe6 fxe6 13. Qc4 Kd8 14. Rb3 Qe5 15. Be2 Bh6 16. Rf1 Re8 17. Nf3 Qc5 18. Qd3 Ke7 19. e5 f5 20. Na4 Qa5+ 21. Kf2 dxe5 22. Qc4 e4 23. Nd4 Nc6 24. Qxc6 Qd2 25. Qc5+ Kf6 26. Nb6 Rb8 27. Nc4 Qg5 28. Qe5+ 1-0
Լիլիթ Գալոյանը Նատալիա Ժուկովայի հետ պայքարում խաղատախտակից պարտված հեռացավ: 37-րդ քայլին նա ստիպված եղավ ընդունել պարտության փաստը և բավարարվել 6 միավոր արդյունքով:
Նատալիա Ժուկովա (Ուկրաինա)-Լիլիթ Գալոյան 1:0
1. d4 d5 2. c4 c6 3. Nf3 Nf6 4. e3 Bf5 5. Nc3 e6 6. Nh4 Bg4 7. Qb3 Qc7 8. h3
Bh5 9. g4 Bg6 10. Nxg6 hxg6 11. Bg2 Nbd7 12. Bd2 Bd6 13. Rc1 dxc4 14. Qxc4 Rc8 15. Qb3 Qb8 16. f4 O-O 17. O-O c5 18. Bxb7 Rc7 19. Bf3 cxd4 20. exd4 Qxb3 21. axb3 Rb8 22. Bd1 Kf8 23. Ra1 Bb4 24. f5 gxf5 25. Bf4 Rxc3 26. bxc3 Bxc3 27. Bxb8 Bxd4+ 28. Kg2 Bxa1 29. Bxa7 fxg4 30. hxg4 Nd5 31. b4 Bc3 32. b5 N7b6 33. Kf3 Ke7 34. Bb3 f5 35. gxf5 exf5 36. Rd1 Kd6 37. Bxb6 1-0
Մեր մյուս շախմատիստուհիների մասնակցությամբ պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
Սիրանուշ Անդրիասյան-Տատյանա Ստեպովայա (Ռուսաստան) 1:0
Քեթի Ցացալաշվիլի (Վրաստան)-Նելլի Աղինյան 1:0
Օլգա Զիմինա (Իտալիա)-Աննա Հայրապետյան 0:1
Արդյունքում մեր մյուս 4 շախմատիստուհիները զբաղեցրեցին հետևյալ դիրքերը.
47. Սիրանուշ Անդրիասյան 6,5 միավոր
56. Լիլիթ Գալոյան 6
77. Նելլի Աղինյան 5,5
84. Աննա Հայրապետյան 5,5