20/03/2009 11:07
Էլինա Դանիելյանը գրավեց երկրորդ տեղը
Ստամբուլում ընթացող ՖԻԴԵ-ի շախմատի կանանց «Գրան Պրի» մրցաշարում կայացան առաջին փուլի վերջին տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը պարտության մատնեց մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն զբաղեցնող Չժաո Սյուեին: Առաջին տեղն զբաղեցնելու համար անհրաժեշտ էր, որ սպիտակներով հանդես եկող Սեբագն առավելության հասնի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկի` Համփի Կոներուի նկատմամբ: Ցավոք, Կոներուն մեր շախմատիստին նման հնարավորություն չտվեց և, չնայած հանդես էր գալիս սևերով, հաղթեց Սեբագին ու նվաճեց հաղթողի կոչումը` հավաքելով 8,5 միավոր: Էլինա Դանիելյանը 8 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Իր ակտիվում նույնքան միավոր ունեցող Խոու Իֆանը հայտնվեց երրորդ հորիզոնականում:
Էլինա Դանիելյան-Չժաո Սյուե (Չինաստան) 1:0
1. d4 Nf6 2. Nf3 e6 3. e3 b6 4. Bd3 Bb7 5. O-O c5 6. c4 Be7 7. Nc3 cxd4 8. exd4 d6 9. a3 O-O 10. d5 exd5 11. cxd5 Nbd7 12. Re1 Re8 13. Bf4 a6 14. Nd4 Bf8 15. Rxe8 Qxe8 16. Nf5 Ne5 17. Bf1 g6 18. Bg5 Ned7 19. Nh6+ Kh8 20. Qd2 Bg7 21. Re1 Qf8 22. Qf4 Rc8 23. Qxd6 b5 24. Qxf8+ Bxf8 25. Nxf7+ Kg7 26. Ne5 Nxe5 27. Rxe5 Kf7 28. g3 h6 29. Bxf6 Kxf6 30. Re6+ Kf7 31. Rb6 Ba8 32. Bh3 Rd8 33. Be6+ Kg7 34. Rxa6 b4 35. Ra7+ Kh8 36. axb4 Bxb4 37. Ne4 Bf8 38. b4 1-0: