21/03/2009 13:24
Հարիրիի գործը քննող չորս դատավորներին կհսկի 300 ոստիկան
Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը քննող չորս դատավորներին պահպանելու է 300 ոստիկան: Այս մասին հաղորդում է «AFP» գործակալությունը:
Լիբանանին ոստիկանության աշխատակիցները հատուկ դասընթացներ են անցել հսկողություն իրականացնելու համար: Նրանք շուրջօրյա հսկողություն կսահմանեն ոչ միայն ՄԱԿ-ի Միջազգային տրիբունալի չորս դատավորների նկատմամբ, այլև կապահովեն նրանց ընտանիքների անվտանգությունը և Լիբանանում գտվող նրանց բնակարանները: Ոստիկանության աշխատակիցները կսկսեն իրենց ծառայողական աշխատանքը, երբ դատավորների անունները հրապարակվեն:
Հարիրիի սպանության գործով 11 դատական նիստ է տեղի ունեցել: Տրիբունալը բացվել է 2009 թ մարտի մեկից Հաագայում:
Լիբանանի նախկին վարչապետը սպանվել է Բեյրութում 2005 թ փետրվարի 14-ին: Բացի նրանից, պայթյունի զոհ է դարձել ևս 22 մարդ: