21/03/2009 11:12
Լևոն Արոնյանը` միանձնյա առաջատար
Ֆրանսիական Նիցցայում ընթացող շախմատային «Ամբեր» մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արագ և «կույր» պարտիաներում վաստակեց 1,5 միավոր: Նախ նա «կույր» տարբերակում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, իսկ այնուհետև իր ուկրաինացի մրցակցին հաղթեց արագ շախմատում: Այժմ Լևոն Արոնյանն ունի 8 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրևանից կես միավորով են հետ մնում աշխարհի նախկին ու գործող չեմպիոնները` Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը: Առաջինը Գատա Կամսկու հետ անցկացրած երկու պարտիաներում էլ ոչ-ոքի արձանագրեց, իսկ Վիշին 2 միավոր վաստակեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ մրցավեճում: 4-5-րդ հորիզոնականները 6,5 միավորով բաժանում են Մագնուս Կառլսենն ու Ալեքսանդր Մորոզևիչը: Ընդ որում` հաշվետու տուրում նրանք հանդիպեցին միմյանց հետ:
«Կույր» շախմատում Կառլսենն ավելի ուժեղ էր, իսկ արագ շախմատում գրանցվեց ոչ-ոքի: Վեսելին Տոպալովը, Գատա Կամսկին և Պետեր Լեկոն իրենց ակտիվում ունեն 6, Ռաջաբովը` 5, Սերգեյ Կարյակինն ու Վան Յուեն` 4,5, Վասիլի Իվանչուկը` 4 միավոր:
«Կույր» շախմատ. Լևոն Արոնյան-Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) 0,5:0,5
1.d4 d5 2.c4 c6 3.Nf3 Nf6 4.e3 a6 5.Nc3 b5 6.b3 Bg4 7.Qd2 Bxf3 8.gxf3 Nbd7 9.Bb2 e6 10.c5 a5 11.a4 b4 12.Ne2 g6 13.Nf4 Qc7 14.Nd3 Nh5 15.f4 Be7 16.0-0-0 Bh4 17.Be2 Ng7 18.Kb1 f5 19.Ka2 Nf6 20.f3 Nd7 21.Rdg1 Nh5 22.Bd1 0-0-0 23.Be2 Kb8 24.Qc2 Rde8 25.Bc1 Kc8 26.Bd2 Kd8 27.Qd1 Ke7 28.Qf1 Kf7 29.Qh3 Qd8 30.Bd1 Qe7 31.Rg2 Ref8 32.Rhg1 Ke8 33.Re2 Bf6 34.Rge1 Bh4 35.Rf1 Bf6 36.Be1 Kd8 37.Bf2 Qg7 38.Rfe1 Kc7 39.Rc2 Ra8 40.Qf1 Rhe8 41.Ne5 Qe7 42.Qh3 Bg7 43.Rg1 Bf6 44.Be2 Rab8 45.Rcc1 Red8 46.Ba6 Rf8 47.Qf1 Bh4 48.Bg3 Nxe5 49.dxe5 Qd8 50.Bd3 Be7 51.Bb1 Qc8 52.Rg2
Արագ շախմատ. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)-Լևոն Արոնյան 0:1
1.e4 e5 2.Nf3 Nc6 3.Bb5 Nf6 4.0-0 Nxe4 5.d4 Nd6 6.Bxc6 dxc6 7.dxe5 Nf5 8.Qxd8 Kxd8 9.Nc3 h6 10.h3 Bd7 11.b3 a5 12.Bb2 Kc8 13.Rad1 Bb4 14.Ne4 Be6 15.c3 Be7 16.g4 Bd5 17.Rfe1 Nh4 18.Nxh4 Bxh4 19.c4 Be6 20.Nc5 b6 21.Nxe6 fxe6 22.Re3 Rf8 23.f3 Be7 24.Kg2 a4 25.Red3 axb3 26.axb3 Ra2 27.R1d2 Bg5 28.Rf2 Bh4 29.Re2 c5 30.Kf1 Kb7 31.Bc3 Ra3 32.Bb2 Raa8 33.Bc3 Kc6 34.Kg2 Ra3 35.Be1 Rd8 36.Rxd8 Bxd8 37.Rb2 Bg5 38.Bc3 Bf4 39.h4 b5 40.cxb5 Kxb5 41.h5 Kc6 42.Be1 Bxe5 43.Rb1 Kd5 44.Bg3 Bd6 45.f4 Ra2 46.Kf3 Rd2 47.Ke3 Rd4 48.Ra1 Re4 49.Kf3 Rb4 50.Rd1 Rd4 51.Re1 Rd3 52.Re3 c4 53.bxc4 Kxc4 54.Bf2 Kd4 55.g5 c5 56.gxh6 gxh6 57.f5 exf5 58.Rxd3 Kxd3 59.Bxc5 Bxc5 60.Kf4 Ke2 61.Kxf5 Kf3 62.Kg6 Be3 63.Kf5 Bf4 64.Kf6 Kg4 65.Ke6 Kxh5 66.Kf5 Bg5
7-րդ տուրում կմրցակցեն`
Կրամնիկ-Արոնյան
Կարյակին-Անանդ
Մորոզևիչ-Լեկո
Վան Յուե-Կառլսեն
Տոպալով-Իվանչուկ
Ռաջաբով-Կամսկի