21/03/2009 11:54
Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց կոչումները
Գերմանական Համբուրգ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBA-ի և WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը կոչման պաշտպանության հերթական մենամարտն անցկացրեց, այս անգամ` ամերիկուհի Էլենա Ռեյդի հետ: 10-րդ ռաունդի ավարտից հետո մրցավարները 100-90, 100-90, 100-91 հաշիվներով միաձայն Կենտիկյանին հաղթող ճանաչեցին: Նշենք, որ Սյուզին WBA-ի վարկածով չեմպիոնի կոչումն արդեն 9-րդ անգամ է պաշտպանում, իսկ WIBF-ի վարկածով` 6-րդ անգամ: