23/03/2009 13:49
Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվեց
Համաձայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի այսօր կայացրած վճռի, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:
Գագիկ Ջհանգիրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ «1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ» և անցնում էր «7-ի» գործով: