23/03/2009 17:14
Տղամարդը` զույգերի մա՞յր
Իսպանիայում բնակվող 25-ամյա երիտասարդ Ռուբեն Նոե Կորոնադոն պատրաստվում է «մայրանալ»: Ինչպես հաղորդում է բրիտանական «Telegraph»-ը պարբերականը, երիտասարդ տղամարդը հղիացել էր իր սեռը փոխելու գործընթացը սկսելուց անմիջապես հետո: Այժմ նա ժամանակավորապես դադարեցրել է այդ գործընթացը, որպեսզի պահպանի կնոջ վերարտադրողական օրգանները և ծննդաբերի:
«Պարոն» Կորոնադոն, ում ծննդյան պահին կոչել են Էստեֆանիա կամ Ստեֆանիա անունով, շարունակում է կին համարվել` համաձայն իսպանական օրենսդության: Մյուս կողմից, նա հղիացած առաջին իսպանացի տրանսսեքսուալն է, ընդ որում` նաև առաջինը, ով զույգ լույս աշխարհ կբերի: Երեխաների ծնունդը սպասվում է այս տարվա սեպտեմբերին: Կորոնադոն պատրաստվում է ծննդաբերել Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: Երկու ամիս առաջ նա այդ նպատակով տեղափոխվել է Մալագա քաղաքից, որտեղ խնդիրներ ուներ ընտանիքի հետ:
Երեխաների հայրը 43-ամյա Էսպերանսա Ռուիսն է: Կորոնադոն և նրա զուգընկերը պատրաստվում են ամուսնանալ երեխաների ծնվելուց հետո: Ծննդաբերելուց հետո Կորոնադոն կենթարկվի սեռափոխության վիրահատության: