23/03/2009 18:41
Անգլիայում գաղտնազերծել են տվյալներ` «թռչող ափսեների» վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ազգային արխիվին է հանձնել «Անհայտ թռչող օբյեկտների» մասին փաստաթղթերի երրորդ մասը, որի հետ կարելի է ծանոթանալ գերատեսչության կայքում:
Գաղտնազերծված արխիվային նյութերը պարունակում են տեղեկություններ բրիտանացիների կողմից նկատված «թռչող օբյեկտների» և «այլմոլորակայինների» հետ հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել 1987-1993 թթ.:
Բրիտանական նախարարության նախաձեռնությունը ՉԹՕ-ների մասին տեղեկությունների գաղտնազերծման եռամյա ծրագրի մաս է կազմում: Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվի կայքում նշվում է, որ նախագծի նպատակն է օգնել բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են իրենց սեփական եզրահանգումներն անել «թռչող օբյեկտների» բնության մասին:
Իր հերթին Արխիվի հետ համագործակցող մասնագետ Դևիդ Կլարկը նույն կայքում նշում է, որ ՉԹՕ-ների հայտնվելու բազմաթիվ փաստեր արդեն ստացել են տրամաբանական բացատրություն: