23/03/2009 16:06
Յան Պոուլսենը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Էստոնիայի ընտրանու հետ հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Հիշեցնենք, որ Հայաստան- Էստոնիա մրցավեճը տեղի կունենա մարտի 28-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին, Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.
Դարպասապահներ
Գևորգ Կասպարով («Տրակտոր», Իրան)
Մայիս Ազիզյան («Ուլիս»)
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Կիսապաշտպաններ
Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Արթուր Ոսկանյան («Բանանց»)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Լևոն Պաչաջյան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա)
Հարձակվողներ
Արա Հակոբյան («Միկա»)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների մարզումների ցանկը.
Հայաստանի հավաքական
24.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 17:00 (բաց մարզում)
25.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 11:00 (բաց մարզում)
«Նաիրի» մարզադաշտ 17:00 (փակ մարզում)
26.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 11:00 (բաց մարզում)
27.03.09 «Հանրապետական» մարզադաշտ 11:00 (լրագրողները կարող են ներկա
լինել մարզմանն առաջին 15 րոպեի ընթացքում)
29.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 11:00 (փակ մարզում)
30.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 11:00 (բաց մարզում)
Էստոնիայի հավաքական
26.03.09 «Նաիրի» մարզադաշտ 11:00 (փակ մարզում)
«Նաիրի» մարզադաշտ 17:00 (փակ մարզում)
27.03.09 «Հանրապետական» մարզադաշտ 19:00 (լրագրողները կարող են ներկա
լինել մարզմանն առաջին 15 րոպեի ընթացքում):