24/03/2009 13:20
Մահապատիժների թիվն ավելացել է 90 տոկոսով
Մեկ տարվա ընթացքում մահապատիժների թիվն աշխարհում ավելացել է 90 տոկոսով: Այդ մասին է նշված օրերս «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում:
Մահապատիժների ընդհանուր քանակի երեք քառորդը բաժին է ընկել Չինաստանին: Այլ երկրներից, որտեղ դեռ պահպանվել է մահապատիժը, առաջատարներից է Իրանը, որտեղ անցած տարվա ընթացքում կայացվել է 346 մահվան դատապարտող վճիռ:
Նախկին ԽՍՀՄ երկրներից մահապատիժը պահպանվել է միայն Բելառուսում, որտեղ 2008 թվականի ընթացքում 4 մարդ է մահապատժի դատապարտվել: Այս մասին հայտնել է ռուսաստանյան Ազատություն ռադիոկայանը: