24/03/2009 12:22
ԱՄՆ նախագահը խոստովանել է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «G20»-ի երկրների առաջնորդներին կոչ է արել ապրիլին Լոնդոնում կայանալիք գագաթաժողովում համաձայնեցնել լրացուցիչ գործողությունները` ուղղված համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանը: Ինչպես տեղեկացնում է Գազետան, այս մասին հայտնել է Ռիա Նովոստին` վկայակոչելով գերմանական «Welt» պարբերականին:
Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ են օրինակ ծառայել բոլորի համար, ովքեր ցանկանում են վերականգնել համաշխարհային տնտեսությունը և վերադարձնել ֆինանսական համակարգի նկատմամբ փոշիացված վստահությունը:
«Եթե լոնդոնյան գագաթաժողովը նոր համատեղ միջոցառումներին ուղղված քայլեր ձեռնարկի, մենք կարող ենք հարթել տնտեսության վերականգնման ճանապարհը և կանխել հետագա ճգնաժամերը», - նշել է Օբաման:
ԱՄՆ նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել` գնալ «ենթակառուցվածքների խորքը գնացող բարեփոխումների»` միևնույն ժամանակ «G-20»-ի երկրներին հիշեցնելով` այլ երկրներին ֆինանսական աղետից փրկելու իրենց պարտքի մասին:
Բարաք Օբամայի կարծիքով, «Մեծ քսանյակը»-ը պետք է շտապ կարգով գումարներ տրամադրի` զարգացող երկրների կայունացման և Արժույթի միջազգային հիմնադրամի և տարածաշրջանային զարգացման բանկերի պահուստային հզորության ավելացման համար:
Վերջում ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ ԱՄՆ-ը ունեն պատասխանատվության իրենց բաժինը` համաշխարհային ճգնաժամի առումով, սակայն լոնդոնյան գագաթաժողովը, ըստ Օբամայի, հնարավորություն է տալիս նրա մասնակիցներին «աշխատել միասնաբար` կայուն աճին վերադառնալու համար, որը հնարավոր է միայն բաց ու թափանցիկ շուկաների» պարագայում: