24/03/2009 13:02
Դել Բոսկե. «Ես ոչ վախկոտ եմ և ոչ էլ քաջ»
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ ընտրություն կատարելիս առաջնորդվում է միայն ազգային թիմի շահերով, այնուհետև բացատրել է, թե ինչու Մադրիդի «Ռեալի» ավագ Ռաուլին չի հրավիրել թիմ: «Ինձ զարմացնում է հասարակության արձագանքը: Ոմանք ասում են, որ ես քաջություն եմ դրսևորել, ոմանք էլ մեղադրում են վախկոտության մեջ: Երկու տեսակետներն էլ ճիշտ չեն: Իմ խնդիրն է այնպիսի որոշումներ կայացնել, որոնցից կօգտվի հավաքականը: Գուիսան հրավիրվել է իր ֆուտբոլային որակների համար, քանի որ լրացնում է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ֆեռնանդո Տորրեսը և Ֆեռնանդո Լյորենտեն»,- դել Բոսկեի խոսքերը մեջբերել է «Goal» հանդեսը: