24/03/2009 16:10
Հարուստ ակումբներից «շքեղության» հարկ կգանձվի
Ըստ «Financial Times»-ի` Եվրոպայի հարուստ ակումբներն այսուհետ կսկսեն «շքեղության» հարկ վճարել, եթե տրանսֆերների դիմաց շատ բարձր գին վճարեն կամ շատ բարձր աշխատավարձ սահմանեն ֆուտբոլիստի համար: Այս մասին տեղեկատվություն է տարածվել ՈՒԵՖԱ-ի համաժողովից հետո: «Դա հեշտ որոշում չէ,- ասել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Ուիլյամ Գայյարը:- Բոլոր որոշումներն էլ թերություններ ունեն: Աշխատավարձի առավելագույն չափի սահմանումը բարդ է թվում մի համակարգում, որում գործում է Չեմպիոնների լիգայի մրցաշարը: Այս համակարգի ղեկավարումը ոչ միայն ծանր է, այլ նաև վախեցնում է: Սակայն «շքեղության» հարկն ու ակումբներում լեգեոներների թվի սահմանափակումը խոստանում են լավ պտուղներ տալ»: