24/03/2009 17:17
Ռանյերին ուզում է հավաքական գլխավորել
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատմել է թուրինյան ակումբում պայմանագրի ժամկետի ավարտից հետո իր ծրագրերի մասին` նշելով, որ ցանկություն ունի ուժերը փորձել միջազգային ֆուտբոլում: «Ես պարզապես երազում եմ ազգային հավաքական գլխավորելու մասին: Հիանալի կլինի, որ «Յուվենթուսն» իմ ակումբային կարիերայում վերջին թիմը լինի: Բայց ես գիտեմ, որ անհաջող արդյունքների շարքի դեպքում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել»,- հայտարարել է Ռանյերին «Corriere dello Sport»-ին տված հարցազրույցում: