25/03/2009 11:20
Աբրահամն ու Պավլիկը կմենամարտեն աշնանը
WBC-ի և WBO-ի վարկածներով միջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի մենեջեր Կեմերոն Դանկինը հայտարարել է, որ իր սանը կարող է միացյալ մրցամարտ անցկացնել նույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: Այդ մարտը հնարավոր կդառնա, եթե երկու բռնցքամարտիկներն էլ հաջողության հասնեն կոչման պաշտպանության համար իրենց հաջորդ մարտերում:
«Կելլի Պավլիկը հետաքրքրված է այդ մենամարտով, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա մենք կարող ենք մրցել Աբրահամի հետ: Եթե Պավլիկն ու Աբրահամը պաշտպանեն իրենց կոչումներն առաջիկա հանդիպումներում, ապա նրանց միացյալ մենամարտը կարող է կայանալ արդեն 2009 թ. աշնանը»,- Դանկինի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը: