26/03/2009 09:42
Մահապատիժը կարող է վերացվել
Բելառուսում շուտով կարող է վերացվել մահապատիժը: Այս մասին, ըստ Պոդրոբնոստի-ի Մինսկում լրագրողներին հայտնել է Բելառուսի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Վալերի Կալինկովչը:
«Ըստ էության մենք արդեն մոտեցել ենք մահապատիժը վերացնելուն», - հայտարարել է Կալինկովիչը և տեղեկացրել, որ «2008 թվականին Բելառուսում մահապատժի է ենթարկվել երկու անձ»:
Բելառուսի Գերագույն դատարանի նախագահի տեղակալը, սակայն, նաև նշել է, որ մահապատժի վերացման հարցը Գերագույն դատարանի իրավասությանը չի պատկանում: