26/03/2009 13:56
Պելե. «Ներկայացրեք ձայնագրությունը...»
«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Ռոբինյոյի ու «ֆուտբոլի արքա» Պելեի միջև առաջացած կոնֆլիկտը կարծես հարթվել է: Այս մասին տեղեկացնում է championat.ru-ն: Հիշեցնենք, որ անգլիական ակումբի խաղացողն սպառնացել էր աշխարհի եռակի չեմպիոնի դեմ հայց ներկայացնել դատարան, քանի որ Պելեն, իբր, դատական նիստերից մեկի ժամանակ ասել է, թե Ռոնալդոն ու Ռոբինյոն թմրադեղեր են օգտագործել: Սակայն Ռոբինյոյի կայքից անսպասելիորեն անհետացել է ֆուտբոլիստի զայրալից հայտարարությունը, որով նա Պելեից պահանջում էր հանդես գալ հերքումով: Փոխարենը հրապարակված են Պելեի հետևյալ խոսքերը. «Նա մեր որդին է և, փառք Աստծո, դուրս է եկել «Սանթոսից», որտեղ մեր հովանավորության տակ էր գտնվում: Մամուլի` ինձ վերագրած բառերից ոչ մեկը ես չեմ օգտագործել: Սա թյուրիմացություն է: Երբ ինձ նման ինչ-որ բան են հաղորդում, ես պատասխանում եմ. «Ներկայացրեք ձայնագրությունը»: