26/03/2009 15:22
Հիդդինկն Աբրամովիչին խորհուրդ է տալիս
«The Daily Mirror» թերթը կարծում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուուս Հիդդինկն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խորհուրդ է տվել ուշադրությունը բևեռել «Տոտենհեմի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի խաղի վրա: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը: Մոսկովյան ակումբի նախկին ֆուտբոլիստն անգլիական թիմի կազմում մասնակցել է 31 հանդիպման և խփել 13 գոլ: Սակայն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը դադարել է հավատալ ռուս ֆուտբոլիստի հնարավորություններին և նրան այլևս չի ընդգրկում թիմի մեկնարկային կազմում:
Հիդդինկը գերազանց է ճանաչում Ռուսաստանի հավաքականում իր խաղացողին և վստահ է, որ նա կկարողանա օգուտ տալ «Չելսիին»: Աբրամովիչը, իր հերթին, հավատում է հոլանդացի մասնագետին և միշտ հետևում է նրա խորհուրդներին: