27/03/2009 11:54
Բանկերն արգելել են իրենց ղեկավարներին արտերկիր մեկնել
Շվեյցարիայում գործող մասնավոր բանկերն արգելել են իրենց ղեկավարներին արտերկիր մեկնել: Ինչպես տեղեկացնում է Կ2կապիտալը` հղում կատարելով The Financial Times պարբերականին, որոշման պատճառը բանկերի մտավախությունն է, որ թոփ-մենեջերները կարող են ձերբակալվել` հարկերից խուսափող արտերկրյա հաճախորդների հետ մեկտեղ, որոնց դեմ գործեր են հարուցված:
Շվեյցարական բանկերի մեծամասնությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում արգելք է սահմանել` այն բանից հետո, երբ 2008 թվականին ձերբակալվեց UBS բանկի ղեկավարը` դաշնային հարկային քննության ժամանակ: Մի քանի բանկեր իրենց ղեկավարներին արգելել են անգամ հարևան պետություններ մեկնել:
Հիշեցնենք, որ 2008 թվականին UBS բանկը խախտել էր բանկային գաղտնիքի մասին շվեյցարական օրենքը և ԱՄՆ իրավապայ մարմիններին էր տրամադրել ամերիկացի հաճախորդներին վերաբերող տեղեկություններ: Բացի այդ, ֆինանսական հաստատությունը 780 միլիոն դոլարի տուգանք է մուծել: Բանկը ստիպված է եղել հարկային օրենսդրության խախտման դեպքերի քննության շրջանակներում զիջել ամերիկյան արդարադատությանը:
Ապրիլին պետք է տեղի ունենա «Մեծ քսանյակի» (G20) լոնդոնյան գագաթաժողովը: Քննարկման կդրվի օֆշորային գոտիների հարցը, որոնց թվին է պատկանում նաև Շվեյցարիան: